X

Խմիր play և եղիր առողջ

about-home

Ռիթի ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին: Թեյերն իրենց մեջ ներառում են Հայաստանի բարձրադիր լեռներից հավաքված բույսեր, որոնք անկրկնելի համ և հաճելի բույր ունենալու հետ մեկտեղ օժտված են մի շարք առողջական խնդիրների բարելավման հատկություններով: Մեր ընկերության մասնագետների կողմից վերապատրաստած խմբերը յուրաքանչյուր վայրի բույսի հավաքն իրականացնում են օրվա կոնկրետ ժամերին, որն էլ ավելի է բարձրացնում բույսի օգտակար հատկությունները, իսկ անտառներից, սարերից և բարձրադիր լեռներից հավաքված հումքի որակը պայմանավորված է Վայոց Ձորի, Սյունիքի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բարենպաստ կլիմայական պայմաններով: Թեյերի արտադրամասը գտնվում է Գեղարդգյուղում: Այն հագեցած է ժամանակակից տեխնիկական և սանիտարահիգիենիկ բոլոր անհրաժեշտ պայմաններով և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Այստեղ հումքի վերամշակումն իրականացվում է բնական եղանակով, առանց քիմիական միջամտության: Մեր կատարած աշխատանքների իրական գնահատականը տարիների ընթացքում սպառողի կողմից վստահության ձեռքբերումն է:
Ընկերության հիմնադիր և տնօրեն Ռ. Մարտիրոսյան

partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner
partner