2017թ-ի հուլիս ամսին մեկնարկեց օրգանական թեյեր արտադրելուն ուղղված Ritea-ի նոր ծրագիրը:
2016թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեր ընկերությունը մասնակցեց Logos Expo Armenia, Pan Armenian Expo, Armproduct expo և մի շարք այլ ցուցահանդեսների:
2017թ-ի փետրվար ամսին Աղվերան քաղաքում տեղի ունեցավ «Բույսերի օրգանական վայրի հավաք» եռօրյա դասընթացը, որը վարեցին արտերկրից հրավիրված մասնագետներ:
2017թ-ի ապրիլ ամսին տեղի ունեցավ Հայաստանում էկոտուրիզմի զարգացումը խթանելու նպատակով իրականացված համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Ritea-ի հիմնադիր Ռիտա Մարտիրոսյանը
2016թ-ին հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ Ritea ընկերության նոր արտադրամասի բացումը, որին ներկա էին եվրոպական մի շարք կառույցների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ritea ընկերության հիմնադիր տնօրեն Ռիտա Մարտիրոսյանը արժանացավ «Գյուղմթերքի կին հերոս 2017» կոչմանը:
2017թ-ի հունիս ամսին լույս տեսավ Ritea ընկերության հիմադիր Ռիտա Մարտիրոսյանի հեղինակած գիրքը հայկական խոտաբույսերի մասին:
2017թ-ի հուլիս ամսին Ritea ընկերության արտադրամաս այցելեց Ավստրիական օրգանական մթերքներ արտադրող և ամբողջ աշխարհում առաջատար ընկերություններից մեկի՝ SONNENTOR ընկերության հիմնադիր և տնօրեն Յոհաննես Գութմանը
2017թ. դեկտեմբեր ամսին մասնակցեցինք Organic & Natural Food Expo Dubai 2017 ցուցահանդեսին