Ծաղկային եռյակ

 

Թեյն իր մեջ ներառում էՀայաստանի էկոլոգիապես մաքուր, բարձրադիր լեռնային գոտիներից հավաքված երեք տեսակի խոտաբույսերի խառնուրդ: Խոտաբույսերի այս խառնուրդը կարգավորում է զարկերակային ճնշումը, մաքրում է օրգանիզմն ալկոհոլի և թմրանյութերի վնասակար ազդեցություններից։ Օգտակար է մարսողության կարգավորման համար, ինչպես նաև ունի թարմեցնող և ուժերը վերականգնող նշանակություն:

Բաղադրությունը՝ ուրց, դաղձ, խնկածաղիկ:

Պատրաստման եղանակը՝ 1 թեյի գդալ հումքը լցնել 200 մլ. եռացրած ջրի մեջ, թրմել 5-7 րոպե:

Պահպանման եղանակը՝ պահել չոր և զով տեղում մինչև 20oC ջերմաստիճանից և օդի 70% հարաբերական խոնավությունից ոչ բարձր պայմաններում:

Թեյի տուփն իր մեջ ներառում է 5 թեյի ֆիլտր:

Բաղադրությունը

Խնկածաղիկ

Խնկածաղիկ

Բուժման նպատակով օգտագործվում է բույսի ամբողջ վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղիկները լրիվ բացվելուց հետո, չորացնում բացօթյա վիճակում: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն` որպես մարսողությունն աշխուժացնող, աղիների ատոնիան և ստամոքսի սպազմը վերացնող միջոց:

Ուրց

Ուրց

Ուրցը եզակի խոտաբույս է, որը մարդու կողմից օգտագործվում է անհիշելի ժամանակներից: Բույսը ծաղկում է մայիս ամսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այն շատ արժեքավոր է իր անկրկնելի բույրի ու ուժեղագույն բուժիչ հակաբակտերիալ, վերքամոքիչ, ցավազրկող, խորխաբեր ու մի շարք այլ հատկությունենրով: Ինչպես նաև այն կարգավորում է նյութափոխանակությունը: Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։

Դաղձ

Դաղձ

Դեռևս հին ժամանակներում գործածում էին դաղձը` հավատալով, դրա հզորությանն ու նույնիսկ անվանում էին այն «Երկարակեցության խոտ»: Հումքը հավաքվում է ծաղկման շրջանում, մի քանի ժամ թողնվում արևի տակ, հետո լրիվ չորացվում քամոտ վայրում: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերևները: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերին: Դաղձը բարելավում է մարսողությունը, իջեցնում է ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ: Մեկ բաժակ թեյը նվազեցնում է սթրեսը, վերացնում դեպրեսիան: Դաղձի տերևները վերացնում են լյարդի ցավերը, գլխացավերը, խթանում սրտի գործունեությունը:

Հետաքրքիր է