Լորենի

Լորենի

Լորենի - Լորենազգիների ընտանիքին պատկանող, մինչև 40մ բարձրության տերևաթափ ծառ է: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Ծաղկում է 20 տարեկան հասակից և ծաղկած մնում միայն 10-15 օր: Ծաղիկների, տերևների կամ կեղևի եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ լորենու ծաղիկներն օգտագործվում են նաև թոքաբորբերի ժամանակ: Ժողովրդի մեջ մեծ համբավ ունի նաև լորենու ծաղիկներից պատրաստվող թեյը` որպես հիանալի բուժամիջոց: Թեյի պարբերաբար օգտագործումը լավացնում է սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան պատկերը:

Բալի տերևներ

Բալի տերևներ

Բալի տերևներ - քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն բալը, այլ նաև բալենու տերևները: Նորահաս բալի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և շատ օգտակար են արյունատար անոթների համար, նվազեցնում են տրոմբների առաջացման հավանականությունը և արյան ճնշումը։

Նռան տերևներ

Նռան տերևներ

Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը անհրաժեշտ է այրունաստեղծ օրգանների համար:

Ազնվամորու տերևներ

Ազնվամորու տերևներ

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, տերևներն ու ծաղիկները։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Մատղաշ ցողունները բարակ են, ծածկված սուր փշերով։ Այն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ, ամրացնում է արյունատար անոթների պատերը, այն խորհուրդ է տրվում ընդգրկել ինֆարկտ և ինսուլտ տարած հիվանդների սննդակարգի մեջ։

Երիցուկ

Երիցուկ

Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Թուրմն օգտակար է ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների և ստամոքսի կծկումների ժամանակ։

Դաղձ

Դաղձ

Դեռևս հին ժամանակներում գործածում էին դաղձը` հավատալով, դրա հզորությանն ու նույնիսկ անվանում էին այն «Երկարակեցության խոտ»: Հումքը հավաքվում է ծաղկման շրջանում, մի քանի ժամ թողնվում արևի տակ, հետո լրիվ չորացվում քամոտ վայրում: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերևները: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերին: Դաղձը բարելավում է մարսողությունը, իջեցնում է ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ: Մեկ բաժակ թեյը նվազեցնում է սթրեսը, վերացնում դեպրեսիան: Դաղձի տերևները վերացնում են լյարդի ցավերը, գլխացավերը, խթանում սրտի գործունեությունը:

Սև հաղարջի տերևներ

Սև հաղարջի տերևներ

Սև հաղարջը համարվում է օգտակար նյութերի իրական պաշար, քանի որ այն հարուստ է B, P, E, K և A վիտամիններով: Սև հաղարջի թուրմը լվանում և օրգանիզմից դուրս է հանում անպետք աղերը` միևնույն ժամանակ վերականգնելով խանգարված նյութափոխանակությունը: Սև հաղարջի պտուղներն ու տերևներն օգնում են օրգանիզմից դուրս բերել երիկամների քարերը, բարելավել լյարդի վիճակն ու օրգանիզմի շնչառական համակարգը:

Իվան թեյ

Իվան թեյ

Իվան թեյ (նեղտերևի) բնութագրվում է որպես հանգստացնող, հակաբորբոքային և հակաուռուցքային հատկություններով: Պարունակում է ֆենոլային միացություններ, սպիտակուցներ, ածխաջրեր, ալկալոիդներ, վիտամիններ, այդ թվում, B1, B2, B3, B6, B9 և C:

Պատրինջ

Պատրինջ

Արդեն 2000 տարուց ավել է, ինչ պատրինջն օգտագործվում է բազմաթիվ երկրներում գիտական և ժողովրդական բժշկության մեջ: Պատրինջի մատղաշ տերևներն ու ցողունները, որոնք հավաքվում են մինչև ծաղկելը, օգտագործվում են որպես համեմունք: Օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ:

Ուրց

Ուրց

Ուրցը եզակի խոտաբույս է, որը մարդու կողմից օգտագործվում է անհիշելի ժամանակներից: Բույսը ծաղկում է մայիս ամսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այն շատ արժեքավոր է իր անկրկնելի բույրի ու ուժեղագույն բուժիչ հակաբակտերիալ, վերքամոքիչ, ցավազրկող, խորխաբեր ու մի շարք այլ հատկություններով: Ինչպես նաև այն կարգավորում է նյութափոխանակությունը: Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։

Անթառամ

Անթառամ

Արդյունավետ է ծաղկաբույլի թուրմը ստամոքսի գործունեության խանգարումների, երիկամաքարային հիվանդության նստաներվի բորբոքման ժամանակ։

Երեքնուկ

Երեքնուկ

Ունի վեր բարձրացող, ճյուղավորված ցողուն: Այն հավաքվում է ողջ ծաղկման շրջանում: Երեքնուկի գլխաձև ծաղկաբույլերը և կանաչ զանգվածն օգտագործում են ականջի և աչքի հիվանդությունների ժամանակ:

Խնկածաղիկ

Խնկածաղիկ

Բուժման նպատակով օգտագործվում է բույսի ամբողջ վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղիկները լրիվ բացվելուց հետո, չորացնում բացօթյա վիճակում: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն` որպես մարսողությունն աշխուժացնող, աղիների ատոնիան և ստամոքսի սպազմը վերացնող միջոց:

Եղերդակ

Եղերդակ

Եղերդակը հայտնի է վաղնջական ժամանակներից: Հայ բժշկագետ Մխիթար Հերացին իր «Ջերմաց մխիթարություն» գրքի մեջ եղերդակով դեղատոմսեր է առաջարկել սակավարյունությունը, դեղնախտն ու այտուցը բուժելու համար: Եղերդակից պատրաստված դեղամիջոցն օգնում է շաքարախտի, ստամոքսի ցավերի, լյարդի, փայծաղի, արյան և երիկամների հիվանդությունները բուժման համար:

Սրոհունդ

Սրոհունդ

Սրոհունդը պարունակում է գլիկոզիդներ, ազուլեն, եթերային յուղեր, կարոտին և այլն: Օգտագործման համար կտրում են ամբողջ վերգետնյա մասը: Սրոհունդն օգտագործվում է լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ:

Սերկևիլի տերևներ

Սերկևիլի տերևներ

Սերկևիլը համարվում էր սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշը: Սերկևիլի ծաղիկներից ստացված հյութը, կաթեցնելով աչքի մեջ, կարելի է լավացնել տեսողությունը:

Վարդի թերթիկներ

Վարդի թերթիկներ

Վարդը գնահատվում է ոչ միայն գեղեցկության և բույրի համար, այլև հիանալի բուժիչ հատկությունների: Վարդի թերթիկները վիտամինների և եթերային յուղերի պարունակության շնորհիվ ունեն հանգստացնող, կազդուրիչ, հակաբորբոքային, վերքերը լավացնող և հակասեպտիկ հատկություններ:

Ղանթափա

Ղանթափա

Բազմամյա բույս է բազմաճյուղ ցողունով, ծաղիկները բաց դեղին, աճում է լեռնային գոտում: Արդյունավետ է սրտանոթային և շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ: