Աղվերան

2017թ-ի փետրվար ամսին Աղվերան քաղաքում տեղի ունեցավ «Բույսերի օրգանական վայրի հավաք» եռօրյա դասընթացը, որը վարեցին արտերկրից հրավիրված մասնագետներ: Դասընթացին ներկա էին Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ հետաքրքրվող կազմակերպություններ: Դասընթացի ընթացքում քննարկվեցին օրգանական թեյերի և հատապտուղների վայրի հավաքի իրակացման տեխնիկական և օրենսդրական խնդիրները, օրգանական արտադրանքի խնդիրները, որի ընթացքում Ritea ընկերության հիմնադիր Ռիտա Մարտիրոսյանը և ընկերության աշխատակիցները հանդես եկան ելույթներով՝ գյուղատնտեսության արտադրանքի կազմակերպման և վաճառքի հետ կապված իրենց փորձով կիսվելով օրգանական գյուղատնտեսությամբ հետաքրքրված այլ անձանց հետ:

Հետաքրքիր է