Թեյն իր մեջ ներառում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր, բարձրադիր լեռնային գոտիներից հավաքված յոթ տեսակի խոտաբույսերի խառնուրդ: Խոտաբույսերի այս խառնուրդնիր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ: Խթանում է օրգանիզմի պաշտպանիչ հատկություններին, նպաստում է նյութափոխանակության, իմունային համակարգի և ստամոքսաղիքային տրակտի կարգավորմանն ուարյան մաքրմանը:
Բաղադրությունը՝ իվանթեյ (նեղտերևի), պատրինջ, երիցուկ, ուրց, անթառամ, երեքնուկ, բալիտերևներ:
Պատրաստման եղանակը՝ 1 թեյի գդալհումքը լցնել 200 մլ. եռացրած ջրի մեջ, թրմել 5-7 րոպե:
Պահպանման եղանակը՝ պահելչոր և զով տեղում մինչև 20oC ջերմաստիճանից և օդի 70% հարաբերական խոնավությունից ոչ բարձր պայմաններում:
Թեյի տուփն իր մեջ ներառում է 5 թեյի ֆիլտր:
Ունի վեր բարձրացող, ճյուղավորված ցողուն: Այն հավաքվում է ողջ ծաղկման շրջանում: Երեքնուկի գլխաձև ծաղկաբույլերը և կանաչ զանգվածն օգտագործում են ականջի և աչքի հիվանդությունների ժամանակ:
Արդյունավետ է ծաղկաբույլի թուրմը ստամոքսի գործունեության խանգարումների, երիկամաքարային հիվանդության նստաներվի բորբոքման ժամանակ։
Ուրցը եզակի խոտաբույս է, որը մարդու կողմից օգտագործվում է անհիշելի ժամանակներից: Բույսը ծաղկում է մայիս ամսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այն շատ արժեքավոր է իր անկրկնելի բույրի ու ուժեղագույն բուժիչ հակաբակտերիալ, վերքամոքիչ, ցավազրկող, խորխաբեր ու մի շարք այլ հատկությունենրով: Ինչպես նաև այն կարգավորում է նյութափոխանակությունը: Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։
Արդեն 2000 տարուց ավել է, ինչ պատրինջն օգտագործվում է բազմաթիվ երկրներում գիտական և ժողովրդական բժշկության մեջ: Պատրինջի մատղաշ տերևներն ու ցողունները, որոնք հավաքվում են մինչև ծաղկելը, օգտագործվում են որպես համեմունք: Օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ:
Իվան թեյ (նեղտերևի) բնութագրվում է որպես հանգստացնող, հակաբորբոքային և հակաուռուցքային հատկություններով: Պարունակում է ֆենոլային միացություններ, սպիտակուցներ, ածխաջրեր, ալկալոիդներ, վիտամիններ, այդ թվում, B1, B2, B3, B6, B9 և C:
Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Թուրմն օգտակար է ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների և ստամոքսի կծկումների ժամանակ։
Բալի տերևներ - քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն բալը, այլ նաև բալենու տերևները: Նորահաս բալի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և շատ օգտակար են արյունատար անոթների համար, նվազեցնում են տրոմբների առաջացման հավանականությունը և արյան ճնշումը։