Թեյն իր մեջ ներառում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր, բարձրադիր լեռնային գոտիներից հավաքված ութ տեսակի խոտաբույսերի և վարդի թերթիկների խառնուրդ: Խոտաբույսերի այս խառնուրդն օգտակար է սրտանոթային հիվանդությունների ժամանակ, օրգանիզմից հեռացնում է թույները, կարգավորում նյարդային համակարգը և արյան մեջ իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Ցուցվում է անքնության ժամանակ:
Բաղադրությունը՝ ուրց, դաղձ, եղերդակ, սրոհունդ, անթառամ, ղանթափա, սերկևիլի տերևներ, ազնվամորու տերևներ, վարդի թերթիկներ:
Պատրաստման եղանակը՝ 1 թեյի գդալ հումքը լցնել 200 մլ. եռացրած ջրի մեջ, թրմել 5-7 րոպե:
Պահպանման եղանակը՝ պահել չոր և զով տեղում մինչև 20oC ջերմաստիճանից և օդի 70% հարաբերական խոնավությունից ոչ բարձր պայմաններում:
Թեյի տուփն իր մեջ ներառում է 5 թեյի ֆիլտր: