2016թ-ին հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ Ritea ընկերության նոր արտադրամասի բացումը, որին ներկա էին եվրոպական մի շարք կառույցների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հենց այս արտադրամասում էլ տեղի է ունենում Ritea բուսական թեյերի չորացման, վերամշակման և փաթեթավորման ողջ գործընթացը: Արտադրամասը համապատասխանում է սննդի անվտանգության համար անհրաժեշտ եվրոպական չափորոշիչներին: